ԼՂՀ նախագահը ոստիկանության օրվա առիթով հրամանագրեր է ստորագրել
16/04/2013 18:44
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց’ ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Պողոսյանին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Զաքարյանին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Գրիգորյանին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում