«Ամբողջ սրտով քոնը». Ֆիլմ հայկական գրքերի մասին

Ինչպես տեղեկացնում է Tvcultura.ru կայքը, հայկական գրքերի պատմության մասին ֆիլմ է նկարահանվել: «Ամբողջ սրտով քոնը», այսպիսին է ֆիլմի վերնագիրը, որը պատմում է դժվար, ողբերգական ուղու մասին, որ անցել են հայկական գրքերը’ սկսած ձեռագրերից մինչեւ առաջին տպագիր գրքերը: Ֆիլմն անդրադառնում է նաեւ այն մարդկանց, ովքեր դրանք ստեղծել են: «Դարերի ընթացքում գրքերը ոչ միայն պահպանել են հայ ժողովրդի գիտելիքները, ավանդույթները եւ տաղանդները, այլեւ միավորող դեր են ունեցել ծանր փորձությունների տարիներին: 2012 թվականին նշվեց հայկական տպագրությունը 500-ամյակը, եւ հենց այդ տարում Հայաստանում հռչակվեց գրքի տարի, իսկ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից հռչակվեց գրքի մայրաքաղաք», նշված է աղբյուրի մեջ:

Ֆիլմում մասնակցություն են ունեցել հետեւյալ մարդիկ. Ռոբերտ Ասկարյան (քանդակագործ), Հրաչյա Թամրազյան (Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն), Հասմիկ Պողոսյան (ՀՀ Մշակույթի նախարար), Աիդա Չարխչյան (պատկերասրահների ղեկավար), Լեւոն Անանյան (գրող), Տիգրան Զարգարյան (Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն), Ելենա Անանյան (էքսկուրսավար), Ազատ Բոզոյան (Էջմիածնի գրադարանի տնօրեն), Աշոտ Հարությունյան (Շուշիի թանգարանի բաժնի ղեկավար):

Ֆիլմի ռեժիսորը Անդրեյ Կուրենկովն է: Տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում