ԱԺ-ում բացվել է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի ցուցահանդեսը
Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ գեղանկարիչ Կառլոս Աբովյանի 4-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, ինչպես նաև նկարչի դուստրը: Հեղինակի բոլոր չորս ցուցադրությունները տեղի են ունեցել հետմահու: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Ինչպես ասաց ՀՀԿ խմբակցոության ղեկավար, Կառլոս Աբովյանի մտերիմ ընկեր Վահրամ Բաղդասարյանը, գեղանկարիչը յուրահատուկ անհատականություն էր, եզակի արվեստագետ, որը կտրականապես դեմ էր կենդանության օրոք ցուցահանդես ունենալուն:
«Երբ մենք նրան համոզում էինք ցուցահանդես բացել, ասում էր՝ միայն մեծերն իրավունք ունեն: Երբ նրան «վարպետ» էինք ասում, նեղանում էր, ասում էր՝ վարպետը ես չեմ, վարպետը մեր մեծերն են:
Կառլոս Աբովյանը համեստության տիպար էր, խելառի նման սիրում էր իր Լոռին, բայց չէր արտահայտվում: Յուրահատուկ վերաբերմունք ուներ կանանց նկատմամբ, հաճախ էր իր կտավներում նրանց պատկերում»,- պատմեց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ մարդկային հարաբերություններում ևս գեղանկարիչը բավական յուրահատուկ էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում