Մահացել է ռոք-ն-ռոլի հիմնադիրներից Ֆեթիս Դոմինոն

Նոր Օռլեանում 89 տարեկանում վախճանվել է ռոք-ն-ռոլի հիմնադիրներից մեկը համարվող Ֆեթիս Դոմինոն, փոխանցում է TMZ-ն: Նրա դստեր խոսքով՝ երաժիշտը մահացել է՝ ընտանիքի անդամներով և ընկերներով շրջապատված:

Դոմինոն Grammy Lifetime Achievement Award 1987-ի դափնեկիր է: Rolling Stone-ը նրան անվանել է ռոք-ն-ռոլի դարաշրջանի ամենամեծ երաշիշտներից մեկը: Աղբյուր՝ Aysor.am.

Հետևեք մեզ նաև Telegram-ում