Երևանը կվերածվի ջազի մայրաքաղաքի
Նմանատիպ
Փառատոնն այս տարի նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավետիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:
«Մեցցո» ակումբում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էին աշխարհահռչակ կոմպոզիտոր, գործիքավորող, երաժիշտ Մարկուս Միլլերը, դաշնակահար, ջազմեն Լևոն Մալխասյանը, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը, կոմպոզիտոր Արտո ԹունջԲոյաջյանըև բաս-կիթառահար Վազգեն Ասատրյանը: Ասուլիսի սկզբում Կամո Մովսեսյանը Մարկուս Միլլերին հանձնեց հավաստագիր՝ «Ջազի հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ», որից հետո երաժիշտը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Երբ իմացա, որ նման փառատոն կա և ստացա մասնակցության հրավեր, միանգամից համաձայնեցի», ասաց մեգաաստղը: Ապա նշեց, որ հայկական երաժշտության հետ այդքան էլ ծանոթ չէ , բայց որպես տնային հանձնարարություն պատրաստվում է ուսումնասիրել այն:
Ասուլիսի հյուր ջազմեն Լևոն Մալխասյանը, ի պատասխան երաժիշտի խոսքերին, Միլլերին հանձնեց 10 սկավառակ: Խոսելով ջազի տարածվածության և հաջողության գաղտնիքի մասին՝ կոմպոզիտորն ասաց. «Իմ կարծիքով ջազային համերգները շատ յուրահատուկ են դառնում, քանի որ մենք կապ ենք պահպանում լսարանի հետ, և որպես երաժիշտ փոփոխություններ կատարում հենց ելույթի ընթացքում: Ես միշտ հետևում եմ լսարանիս արձագանքին»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ջազը ակումբային երաժշտություն է՝ Մարկոսը նշեց. « Ես շատ եմ սիրում ջազն ակումբում, քանի որ այն այնտեղ է ստեղծվել:Մարդիկ համարում են ակումբայինը ցածր մակարդակ, իսկ համերգայինը՝բարձր: Սակայն արդեն փոխվել է նման մտածելակերպը: Մենք համերգասրահների հետ շատ ենք համագործակցու,»:
Երաժիշտը նաև խոսեց ջազ- դասական երաժշտություն համեմատության մասին՝նշելով, որ չնայած շատերի կարծիքով դասական երաժշտության ներկայացուցիչները ջազմեններին վերևից են նայում, իրականում հակառակն է. «Ես լսում եմ դասական: Իմ հայրն էլ դասական երաժիշտ է: Կարծում եմ, որ լավագույն դասական երաժիշտները հարգում են ջազ երաժիշտներին, իսկ ջազայինին հետևողները ՝ դասականներին:
Լինելով երաժիշտ, կոմպոզիտոր Մարկուս Միլլերը մեկից ավելի երաժշտական գործիքների է տիրապետում:Լրագրողների այն հարցին, թե որն է նախընտրում ամենաշատը, մեգաաստղն առանց երկմտելու պատասխանեց՝ միանշանակ բասը:
Ասուլիսի հաջորդ մասում լրագրողները հարցերով դիմեցին Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանին և ջազմեն Լևոն Մալխասյանին: Կամո Մովսեսյանը նշեց, որ այս տարվա փառատոնը ակնհայտորեն տարբերվում է նախորդներից:
«Արդեն երրորդ անգամ ենք իրականացնում նման բան : Բայց այս տարվա փառատոնը ամեն ինչով տարբերվում է նախորդներից՝ մեգաստղերի առկայությանբ, լայնամաշտաբությամբ( Գյումրիում ՝Աճեմյանի դրամատիկական թատրոնում , հոկտեմբերի 30ին նույնպես ելույթներ են սպասվում) :
Այս տարի փառատոնի բացման տոմսերն արդեն սպառվել են: Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարեց տարի հետաքրքրությունը ջազի նկատմամբ շատանա» ՝ իր խոսքն ավարտեց նախագահը:
Լևոն Մալխասյանն ասաց, որ զարմանում է, երբ ասում են՝ վերջին երկու տարում ջազը մոդայիկ է դարձել. « Ջազը մոդայիկ էր 60-ականներին, 70-ականներին: Ես երբ մասնակցում էի ջազի համերգների, միշտ կամ պատուհան կամ մեկ այլ բան էր ջարդվում»:Արտիստը նշեց,որ մենք էլ ունենք պոտենցիալ, և այնպիսի տաղանդավոր երաժիշտներ, ովքեր կարող են փայլել մեծ բեմերում :
«Yerevan Jazz Fest 2017 »-ը կտևի 3 օր՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը: Փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն երաժիշտներ ԱՄՆ-ից Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից: Ինչպես նաև որպես պատվավոր հյուր՝ ելույթ կունենան մեգաաստղեր Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում