Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտման պատրա՞նք են ստեղծում

Գնալով կարծես ավելի հիմնավոր են դառնում այն պնդումները, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ: Իսկ այդ գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանը սպանության հետ ոչ մի կապ չունի:
Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալին մեղսագրվող հանցագործության որևէ ուղղակի ապացույց չկա: Ըստ փաստաբանի՝ նրա կալանավորումը ակնհայտ ապօրինի է: «Փաստորեն կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ իրավապահները իրենց ժամանակն ու էներգիան վատնում են սպանության բացահայտման պատրանք ստեղծելու և ոչ թե իրական հանցագործին հայտնաբերելու վրա»,- հավելում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում