Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը կլքի պաշտոնը

Նոր կառավարության ձևավորումից հետո Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը լքելու է իր սիրելի պաշտոնը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետը բավական վստահ կերպով նշել է, որ իրեն դա չի հետաքրքրում։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ չի հետաքրքրում, ամեն ինչ միևնո՞ւյն է դարձել իր համար, թե՞ պարզապես վստահ է, որ կմնա իր պաշտոնին, Բարսեղյանը պատասխանել է. «Եթե Դուք տեղեկություն ունեք, էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում։ Ես տեղյակ չեմ և հետո էլ, տենց անչափ չեմ հետաքրքրվում, քանի որ այդ խոսակցություններն անմիտ են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում