Սոցապնախարարը տագնապի մեջ է

«Էլիտար թշվառներ» խորագրի ներքո «Ժողովուրդ»-ը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կենսագրական և աշխատանքային գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ ու մասնավորապես գրել. «Այս օրերին Ա. Ասատրյանը ևս տագնապի մեջ է. կառավարության հրաժարականից հետո նա նույնպես սպասում է, թե ինչ որոշում կկայացվի, արդյոք ինքը կշարունակի՞ պաշտոնավարել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նրան ամեն կերպ սատարում են կուսակիցները՝ ջանքեր գործադրելով, որպեսզի նա մնա իր պաշտոնում։ Սակայն կան նաև «չուզողներ», որոնք կամենում են, որ Ասատրյանը հեռանա՝ համարելով, որ նա արդեն լիուլի ստացել է իր բաժինը իշխանական կերակրատաշտից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում