«Կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ»

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՕԵԿ քաղաքապետի թեկնածուի հաղթելու շանսերը բարձր է գնահատում, բայց միաժամանակ կարծում է՝ լավ նախարար լինելը դեռ չի նշանակում լավ քաղաքապետ էլ կլինի:

«Ինքս Արմեն Երիցյանի հանդեպ խորը ակնածանք եմ տածում՝ որպես բանիմաց մարդու: Նույնիսկ տվյալ դեպքում նրա հավակնությունները չափից դուրս չէի համարի: Մեր աչքի առջև արտակարգ իրավիճակների նախարարությունը վերածվեց ծանրակշիռ համակարգի: Սա պետք է վերագրել Երիցյանին: Բայց ես մի միտք պետք է ասեմ՝ կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ: Քաղաքապետի աշխատանքը շատ սպեցիֆիկ է, շատ բաներ երբեմն Ձեր համար հասկանալի և տեսանելի չեն լինի: Այդ ամենի լուծումները կարող եք գտնել, եթե տնտեսությունը պատկերացնեք: Իսկ Տարոն Մարգարյանն այդպիսին է»,- Aravot.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում