Հացադուլ ԱԱԾ մեկուսարանում

Թերթի տեղեկություններով, ԱԱԾ-ում գտնվող Սահակ Սահակյանը արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում: Նա պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի հետ:

Այս պաշտոնյաներից Սահակյանին դեռ ոչ ոք չի այցելել: Թերթը հիշեցնում է, որ 2010թ. Քաջարանում սրճարանի տարածքում տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի հետեւանքով էլ սպանվել էր Գ. Պապյանը: Այս գործի կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել Արմավիրի մարզի բնակիչ Ս. Սահակյանին, որը մեղադրանքը մինչ օրս չի ընդունել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Սահակյանը չի դադարեցնելու հացադուլը, մինչեւ վերոնշյալ պաշտոնյաները չհանդիպեբն իր հետ:

Ավելին, նա պատրաստվում է գնալ ինքնավնասման ճանապարհով:Գրում է «ՉԻ»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում