Ռումբի սպառնալիքի պատճառով թուրքական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
17/04/2013 11:31
Նմանատիպ
«Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը, որը Ստամբուլից ուղևորվել էր Դիարբեքիր, հարկադիր վայրէջք է կատարել ռումբի վտանգի առկայության պատճառով, տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ ինքնաթիռի սրահում թուղթ է հայտնաբերվել, որի վրա անգլերենով գրված է եղել. «Ինքնաթիռում ռումբ կա»։
Դրանից հետո օդանավը հարկադիր վայրէջք է կատարել «Աթաթուրքի» անվան օդանավակայանում, որտեղ անվտանգության ուժերը և ոստիկանությունը քննություն են իրականացրել։
Արդյունքում որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ վերջերս ևս թուրքական ինքնաթիռներից մեկը ռումբի սպառնալիքի առկայության պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում