McDonald’s-ը ներողություն է խնդրել
Նմանատիպ
Բոստոնյան մետրոյում հայտնված McDonald’s-ի գովազդը սերը համեմատել է արագ սննդի և հոգեկան հիվանդության հետ:
Այս գովազդի հեղինակներ Arnold Worldwide գովազդային գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ պաստառները պատվիրատուի հետ համաձայնեցված չեն եղել: Երկու կողմերն էլ ստիպված եղան ներողություն խնդրել:
McDonald’s-ն օգնություն է առաջարկել մարդկանց, ովքեր կախվածություն ունեն Բիգ Մակից: Բոստոնյան մետրոյում փակցված գովազդային պաստառների վրա լաց լինող մի աղջիկ է պատկերված և այսպիսի մի կարգախոս. «Դու միայնակ ես: Միլիոնավոր մարդիկ սիրում են Բիգ Մակ». ստորև McDonald’s-ի կորպորատիվ գրասենյակի հեռախոսահամարն է:
«Այս գովազդային պաստառը McDonald’s-ի կողմից հաստատված չէր: Դրա ի հայտ գալու մասին տեղեկանալով, մենք խնդրեցինք, որ այն անմիջապես հանվի: Մենք ներողություն ենք խնդրում այդ սխալի համար», – հայտարարել է Բոստոնում ցանցի ռեգիոնալ ներկայացուցիչ Նիկոլ Դինոյան: McDonald’s-ից հետո ներողություն խնդրեցին նաև Arnold Worldwide գովազդային գործակալության ներկայացուցիչները:
«McDonald’s-ը հավանություն չի տվել այս գովազդին, և դրա ի հայտ գալը մեր չմտածված սխալի հետևանքն է», – ասվում է պաշտոնական հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում