Սաակաշվիլին ցանկանում է դառնալ ապագա նախագահի խորհրդականը
17/04/2013 12:34
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է շարունակել քաղաքական գործունեությունն այն բանից հետո, երբ հոկտեմբերին կլրանա իր նախագահության երկրորդ ժամկետը.:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հոկտեմբերին: Առայժմ հայտնի է նախագահի միայն մեկ թեկնածու, խոսքը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթենաշվիլիի մասին է:
«Ես իրավաբան եմ, բայց մտադիր չեմ վերադառնալ այդ մասնագիտությանը եւ շարունակելու եմ պայքարել իմ երկրի ազատության ու անկախության համար»,- հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Նա ասել է, թե «կցանկանար դառնալ ապագա նախագահի խորհրդականը», բայց, ամեն դեպքում, մտադիր է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում