Համացանցում է հայտնվել 40 մրցանակի արժանացած մուլտֆիլմը

«Միակ կյանքը» (A Single Life) կարճամետրաժ մուլտֆիլմը ստեղծվել է 2014 թվականին հոլանդացի մուլտիպլիկատորի կողմից: Դրանից հետո այն ներկայացվել է ավելի քան 200 միջազգային փառատոնում և նույնիսկ հավակնել է «Օսկար»-ի: Վեստի.ռու-ն գրում է, որ թեև այն ոսկե արձանիկի չի արժանացել, բայց 40 այլ մրցանակի է արժանացել: 2017 թվականին ստեղծողներն իրենց երկուրոպեանոց աշխատանքը ներկայացրել են Ինտերնետում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մուլտֆիլմում աղջիկը ձայնասկավառակ է վերցնում դռան առջևից: Հերոսուհին սկսում է այն լսել և հասկանում է, որ կարողանում է վերահսկել իր կյանքի ժամանակը: Չնայած նմանատիպ պատմությամբ ֆիլմեր կան, բայց ինքնին մուլտֆիլմը հիանալի է նաև հենց երաժշտության շնորհիվ՝ A Single Life, որը կատարում է Happy Camper-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում