Ո՞ւմ դեմ ենք պայքարում մենք. քնելուց առաջ մտածենք

Ո՞ւմ դեմ ենք պայքարում մենք…
Գերմանացի պոետը ասում է.
Պայքարը սեփական անձի դեմ, ամենադժվար պայքարն է: Հաղթանակը՝ հաղթանակների մեջ, սեփական անձի դեմ տարած հաղթանակն է:

Պայքարում ենք ամենքի դեմ, բացի մեզնից.
Կարո՞ղ ենք արդյոք
չդատել
չբարկանալ
չնեղանալ
չբամբասել
չխանդել
չնախանձել… ոչ, չենք կարող, որովհետև մենք դեռևս պայքարում ենք ուրիշի արատների դեմ: Միշտ էլ ավելի կեղտոտ է մարդու ներսը, քան դուրսը: Դրսի շպարը չի քողարկում ներսի կեղտը: Իսկ երբ մաքրվի ներսը, դուրսը ինքնստինքյան մաքուր կլինի:

Շատ հաճախ լսում ենք, որ ասում են. ես այսպիսին եմ, և չեմ կարող այդպես չանել:

Խոստովանելով սխալը ասելով՝ ես այսպիսինն եմ, դեռ զղջում չէ, սխալից ազատվել չէ:

Աստվածաբանը ասում է Հուդան էլ խոստովանեց իր մեղքը, ասելով արդարի արյան գինն է սա… Նույնը անում ենք մենք հաճախ, ու շատ հաճախ:

Ծովիկ Դավթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում