Կաչաղակը

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր
շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

-Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր
շարժում ու երգեր ասում.

-Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր
շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

-Չկա, չէ, չէ…

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում