Սերոբը
31/10/2017 21:13
Նմանատիպ
— Սերո՛բ, — ասում է հայրը, — գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:
— Է՛, բան չունես, հայրիկ, ի՛նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն
պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:
— Սերո՛բ, Սերո՛բ, — ասում է հայրը, — ապրես, գնա հարևանից գրվանքանոցը
բեր, պանիր կշռենք:
— Է՛, բան չունես, հայրի՛կ, ա՛յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:
— Սերո՛բ, Սերո՛բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:
— Է՛, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը
պարզ է:
— Սերո՛բ, Սերո՛բ, — շունչը կտրած ասում է հայրը, — հացը բկիս
կանգնեց, ջո՛ւր, ջո՛ւր, ջո՜ւր….
— Է՛, հայրիկ, — ասում է Սերոբը, — դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում…
Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)
Հետևեք մեզ նաև Telegram-ում