Ինչ է ասում Աստվածաշունչը երեխաների դաստիարակության մասին
Նմանատիպ
Ուզո՞ւմ ես, որ զավակդ բարեբարո լինի. սկզբից ևեթ դաստիարակի՛ր նրան համաձայն առաքյալի հորդորի՝ «Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. Զ 4): Մի՛ կարծիր, թե նրա համար ավելորդ բան է Սուրբ Գիրք լսելը. քանզի նա նախևառաջ այնտեղից է լսելու. «Պատվի՛ր քո հորն ու մորը»։ Հետևաբար սա հենց քեզ օգտակար կլինի։
Մի՛ ասա. «Այդ վանականների գործն է, մի՞թե ես իմ որդուն վանական պիտի դարձնեմ»։ Նրան վանական դարձնելու կարիք չկա, սակայն ինչո՞ւ ես վախենում այն բանից, ինչը նրա համար այնքան օգտակար է։ Որպես քրիստոնյա դաստիարակիր նրան։ Աշխարհականներին հատկապես անհրաժեշտ է իմանալ Ս. Գրքի վարդապետությունը, և առավելապես երեխաներին, քանզի այդ տարիքին է հատուկ ծայրահեղ անխոհեմությունը։
Ամոթ չէ՞ արդյոք երեխաներին ուղարկել արվեստներ ու գիտություն սովորելու և չհոգալ «Տիրոջ խրատով և ուսումով» նրանց կրթելու մասին։ Այդ իսկ պատճառով մենք առաջինն ենք ճաշակում նմանօրինակ դաստիարակության պտուղները, քանզի դաստիարակում ենք երեխաներին հանդուգն, անժուժկալ, անհնազանդ ու ստոր։ Չանե՛նք այդ բանը, այլ անսանք երանելի Պողոսի հորդորին, օրինակ ծառայենք՝ մանուկ հասակից նրանց ստիպելով ընթերցել Ս. Գիրքը
Հետևեք մեզ նաև Telegram-ում