Ստանիսլավսկու անվան թատրոնում առաջիկա ներկայացումների օրերը տեղափոխվել են. գնված տոմսերն ուժի մեջ են

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին ի հիշատակ՝ առաջիկա օրերին նախատեսված ներկայացումները թատրոնում հետաձգվել
են։ Տեղեկացնում է Aysor.am-ը։

Գյումրու թատրոնի՝ նոյեմբերի 3-ի և 4-ի հյուրախաղային ներկայացումները տեղափոխվում են նոյեմբերի 6 և 8: «Սիրո CASTING» ներկայացումը նոյեմբերի 3-ի փոխարեն կարող եք դիտել նոյեմբերի 8-ին, իսկ «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» ներկայացումը նոյեմբերի 4-ի փոխարեն՝ նոյեմբերի 6-ին: Գնված տոմսերն ուժի մեջ են:

Նոյեմբերի 2-ին ռուսական թատրոնում նախատեսված «Ալիսան» և «Մենք» ներկայացումները տեղափոխվել են նոյեմբերի 7, ժամը 19:00:

Նոյեմբերի 5-ին նախատեսված «Խանումա» և նոյեմբերի 10, 11- ին` «Իդեալական տղամարդը» ( պրեմիերա) ներկայացումները ևս կհետաձգվեն. կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

Թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումները կվերականգնվեն նոյեմբերի 24-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում