Հայ գրողը ԱՄՆ-ում կխոսի Սարոյանի և Վոնեգուտի հոգևոր կապի մասին

Գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում անցկացվող Վոնեգուտյան փառատոնին, որը մեկնարկելու է նոյեմբերի 9-ին:

20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր գրողներից մեկի` Կուրտ Վոնեգուտի անունը կրող թանգարան-գրադարանի հայտարարած մրցույթում հայ հեղինակի կարճ պատմվածքը հաղթել է:

Դիանա Համբարձումյանին առաջարկվել է փառատոնային մեկ օր կարդալ իր հաղթած պատմվածքը, որը հրատարակվել է ամերիկյան գրական ամսագրում, մեկ օր էլ անգլերեն խոսք հնչեցնել Վոնեգուտի մասին եւ ինչ-ինչ առնչություններ «ջրի երես հանել»: «Ես միանգամից հիշեցի Վոնեգուտի` իմ թարգմանած «Կապտամորուսը» վեպը, որտեղ հայկական թեմա կա, պատրաստվում եմ նաեւ խոսել Վոնեգուտի եւ Սարոյանի մտերմությունից:

Ի դեպ, Վոնեգուտը խոստովանել է, որ Սարոյանն իր հոգեւոր հայրն է եղել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց հայ արձակագիրը: 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում