Զ.Փոստանջյանը ԲՀԿ-ի բարեգործական ավտոբուսների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը անդրադառարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որում վերջինս ասում էր.«միանամ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ինչ անեմ, որ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթեմ, դա իմ մանկության երազանքը չի եղել»: Փոստանջյանն ասաց, որ հարգում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որում ասվում է՝ «ինքն այլևս այն տարիքում չի գտնվում, որպեսզի զբաղվի ակտիվ քաղաքական գործունեությամբ»:

«Ես կարող եմ ասել՝ հետընտրական այս գործընթացները մի հանգրվանի են հասել, որտեղ մենք ունենք հաղթող քաղաքացիներ: Մեր քաղաքացիները ապրիլի 9-ին հստակ ցույց տվեցին այն գիծը, որով ընթանալու են»,- ասաց Փոստանջյանը’ հավելելով, որ «բոլոր այս մարդիկ պաշտպանված են լինելու հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից»:

Փոստանջյանը նաև խոսեց Երևանի ավագանու ընտրություններից: Նա ասաց, որ կա Երևանը բարելավելու հստակ ծրագիր, որով առաջնորդվում են. «Մենք ունենք հաղթական քաղաքացիներ, ովքեր կրում են այն գաղափարը, որ Երևանը պետք է պատկանի երևանցուն»,- ասաց Փոստանջյանը’ հավելելով. «մեր քաղաքացիներն արդեն մերժում են ընտրակաշառք վերցնելը և գիտակցում են, որ իրենք են իրենց քվեի տերն են»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ավտոբուս էր բերել Ավան համայնք’ Փոստանջյանն ասաց, որ «չի կարելի շահագործել քաղաքացու աղքատությունը և բարեգործության անվան տակ նսեմացնել որևէ մեկի արժանապատվությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում