Այսուհետև կենդանիները ևս կունենան իրենց սոցիալական ցանցը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայում հատուկ սոցիալական կայք է ստեղծվել ընտանի կենդանիների և նրանց տերերի համար՝ «My Social Petwork անվանումով»: Այս մասին գրում է լենտա.ռու-ն: Նշվում է, թե կայքում կարող են գրանցվել ինչպես կենդանիների տերերը, որպես անհատներ, այնպես էլ կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպություններ, որոնք զբաղվում են կենդաների պահպանման և խնամքի հարցերով:
Հաստատված կարգով, կայքում նախ գրանցվում է կենդանու տերը, այնուհետև իր էջում ավելացնում է կենդանիներին՝ նրանց մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ: Բացի շներից և կատուներից, կայքում կարելի է գրանցել թռչուններ կրծողներ, ձկներ, այծեր և այլն:
«My Social Petwork» ցանցի օգտատերերը կարող են ընկերանալ միմյանց հետ: Զետեղված նկարների տակ հնարավորություն կա գրառումներ, մեկնաբանություններ կամ «սրտիկներ» դնել Ֆեյսբուքյան «Լայք» կոճակի կրկնօրինակով: Մեծ քանակությամբ սրտիկների առկայությունը հնարավորություն է ընձեռում առանձին օգատերերին բարձր տեղեր զբաղեցնել կայքի վարկանիշային աղյուսակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում