Քարտ-բլանշը, որը Ր. Հովհաննիսյանը ստացավ նախագահական ընտրություններում կորսված է.Ա. Իսկանդարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրել է նախագահական ընտրություններում ստացած քարտ-բլանշը: 

Իսկանդարյան նաև նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն ՀՀԿ է սկզբունքորեն շատ բարձր, իսկ կուսակցության թեկնածուն’ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ամենամեծ շանսերն ունի վերընտրվելու Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Ըստ Բանախոսի՝ բավական քիչ է համարում առաջիկա ընտրություններում որոշակի հաջողություն ունենալու այլ կուսակցությունների հնարավորությունը:

«Քարտ-բլանշը, որը Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ նախագահական ընտրություններում, արդեն մեծապես կորսված է: Սպասել, որ հրաշքներ կլինեն այս ընթացքում, դժվար է: Պարոն Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններին ստացել էր 27 % ձայն Երևանում, իսկ նախագահական ընտրություններին՝ 43 % ձայն Երևանում: Չեմ կարծում, որ այս ընթացքում «Ժառանգության» վարկանիշը բարձրանա, եթե հաշվի առնենք այն, ինչ եղավ նախագահական ընտրություններում»,- իր կարծիքը հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինիս համոզմամբ՝ քաղաքապետի թեկնածուներից որևէ մեկը լուրջ մրցակցություն չի կարող ստեղծել Տարոն Մարգարյանին: Սակայն բավական շատ ձայներ Երևան քաղաքում, քաղաքագետի խոսքերով, կարող են հավաքել ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում