Մարտիրոս Սարյանի շուրջ 30 գեղանկար ցուցադրվելու է Տրետյակովյան պատկերասրահում

«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Պատկերասրահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրվելու է շուրջ 30 գեղանկար աշխատանք, որոնք հիմնականում արված են 1910-ական թվականներին, երբ արվեստագետն արդեն ձեռք էր բերել մեծ վարպետություն, մեծ ճանաչում ուներ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ներկայացվելու են աշխատանքներ, որոնք վարպետն արել է Մերձավոր Արևելքի երկրներ ճանապարհորդության ժամանակ և դրանց մասին հիշողությունների մոտիվներով:

Ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում