«Ալեքսանդր Գրիգորյանը, ուրույն կերպով ու տեսակով միշտ կմնա մեր հուշերուն»․ Տարոն Մարգարյան

 Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ ղեկավարելով Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Ալեքսանդր Գրիգորյանը՝ որպես բեմարվեստի իսկական նվիրյալ, մշտապես կարևոր ներդրում է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքի հարստացման և աշխուժացման գործում:

Նրա բեմադրությունները բարձր են գնահատվել թատերական տեսաբանների և սիրվել հանդիսատեսի կողմից: Մեծ է կորուստը մեր թատերարվեստի ոլորտի և, ընդհանրապես, մշակույթի համար: Երևանյան իրական մթնոլորտ ստեղծողներից և կրողներից մեկը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, ուրույն կերպով ու տեսակով միշտ կմնա մեր հուշերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև անվանի արվեստագետի բոլոր երկրպագուներին:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում