Սիրտը գեղեցիկ պարտեզ է, որը պետք է հաճախ մաքրել մոլախոտերից
Նմանատիպ
Մի անգամ ուսուցիչը իր աշակերտներին հանձնարարեց թղթի վրա գրել այն մարդկանց անունները, որոնց նրանք ատում են։ Այնուհետև աշակերտներին խնդրեց հաջորդ օրը դպրոց բերել այնքան լոլիկ, որքան մարդու անուն կար յուրաքանչյուրի ցուցակում։
Մյուս օրը ոմանք 2 լոլիկով փաթեթ բերեցին, ուրիշներն էլ` մինչև 5-6։ Աշակերտները երկու շաբաթ դրանք ամեն տեղ պետք է տանեին իրենց հետ, բայց արդեն մի քանի օրեր անց ոմանք սկսեցին դժգոհել փտող բանջարեղենի տհաճ հոտից։ Մյուսներն էլ ասացին, որ իրենց համար դժվար է ամեն տեղ ման տալ միանգամից 5-6 լոլիկ։ Իսկ նեխած լոլիկի հոտը գնալով սաստկանում էր…
Ուսուցիչը մի շաբաթ անց կրկին անգամ լսեց բողոքները ու ասաց.
-Պատկերացրեք, որ այս բոլորը նման է նրան, ինչ դուք կրում եք ձեր սրտում, երբ որոշ մարդիկ ձեզ դուր չեն գալիս։ Ատելությունն ու չարությունը քայքայում են ձեր հոգին և այն հիվանդ դարձնում։ Եթե դուք մեկ շաբաթ դժվարանում եք հանդուրժել նեխած բանջարեղենի հոտը, դուք պատկերացնո՞ւմ եք, թե բացասական վիճակների ինչպիսի՞ «բուրմունք» է տիրում ձեր սրտերում։ Եվ դուք դա կրում եք ամեն օր ձեր ներսում։
Սիրտը գեղեցիկ պարտեզ է, որը պետք է հաճախ մաքրել մոլախոտերից, այսինքն՝ ներել նրանց, ովքեր նեղացրել են ձեզ։ Դա տեղ կբացի իրապես լավ ու արժանավոր մարդկանց համար։
Մի վերցրեք կյանքից ամեն ինչ, այլ միայն՝ լավագույնը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում