Ջիգարխանյանը մաքրում է թատրոնը. հեռացվել են տնօրենը, փեսան և զոքանչը
Նմանատիպ
Ջիգարխանյանը մաքրում է թատրոնը. հեռացվել են տնօրենը, փեսան և զոքանչը: Այս մասին տեղեկացնում է aysor.am-ը։
Փոփոխություններ անել դերասանը սկսել է հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, հայտնում է VladTime-ը։
Ջիգարխանյանը 10 օր աաջ «վատ մարդկանց» կամավոր հեռանալու ժամանակ էր տվել:
Նրա խոսքով՝ նրանք իրենք պետք է հասկանային, որ պետք է հեռնան: Մտածելու համար դերասանը 2-3 օր է տվել, բայց այդ ընթացքում ոչ ոք իրեն «վատ մարդկանց» շարքին չի դասել և չի հեռացել աշխատանքից: Այդ ժանանակ Ջիգարխանյանն ասել է բոլորի անունները, ում չի վստահում: Նրանց թվում են՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ելենա Գիլվանովան, նրա ասիստենտ Մարիա Սեմենցովան, գրական-դրամատիկ մասի կառավարիչ Նատալյա Կորնեևան: Անցանկալիների թվում են նաև դերասանի հարազատները՝ զոքանչը՝ կարի արտադրամասի ղեկավարը, փեսան՝ գլխավոր ինժեները:
Ջիգարխանյանը ոչ ոքի պաշտոնապես հեռացնելու իրավունք չունի, քանի որ միայն պատվավոր նախագահն է: Այդպիսի լիազորություն տնօրեն Գիլվանովան ունի, ում դերասանը չի վստահում և համարում է իր կնոջ մարդը, ում ազնվությանը կասկածում է:
Ջիգարխանյանը ելքը գտել է՝ նամակներ է ուղարկել Մոսկվայի Դեպարտամենտ:
Վերջնական որոշումն այնտեղ կընդունեն: Մեկ այլ նամակում Ջիգարխանյանը զգուշացրել է, որ «թատրոնը նեկայացնելու իրավունք չունեցող անձանց խումբը» մամլո ասուլիս է պատրաստում, որի ժամանակ մտադիր են սուտ տեղեկություններ տարածել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում