Որսորդ նապաստակը

Զանազան
Տեսակ գազան
Մի օր արջին
Դաշտի միջին
Կալմեջ արին, խեղդոտեցին
Ու բաժանել սկսեցին:
Նապաստակն էլ դրանց միջից,
Քաշեց արջի մի ականջից:
Սրան մտիկ,
Է՞ս ինչ, Շլդիկ,
Դո՞ւ որտեղից մեր մեջ ընկար,
Որս անելիս հետքդ չկար:
Է, եղբայրներ, զարթնեք քնից…
Բա ո՞վ էր, ո՞վ`
Արջին զոռով
Սարից, ձորից,
Խոր անտառից
Հանեց, գցեց ձեր ճանկերը.
Էն ես չէի՞ ձեր ընկերը, –
Պատասխանեց նապաստակը,
Կես ականջը թաթի տակը:
Սուտ պարծանքը անվիճելի
Թվաց խմբին շատ հաճելի,
Ուստի տվին իր պահանջը`
Թաթի տակի կես ականջը:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում