Փափուռի

Նանայ, նանայ, փափուռի
Նանայ, նանայ, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի։

Ջուր է գալիս էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաթում է մարմար քարից,
Նանայ, նանայ, փափուռի։

Արև ելավ էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաքավ կանչեց են քարից,
Նանայ, նանայ, փափուռի։

Խնձոր ես ծառի վրա
Նանայ, նանայ, փափուռի,
Ծաղիկ ես սարի վրա
Նանայ, նանայ, փափուռի։

Անուշ տաղ ասող բլբուլ
Նանայ, նանայ, փափուռի,
Կանգնել ես քարի վրա
Նանայ, նանայ, փափուռի։

Մտա բլբուլի բաղը
Նանայ, նանայ, փափուռի,
Երգեցի անուշ տաղը
Նանայ, նանայ, փափուռի։

Հայկական ազգային շուրջպար է: Իր պարզության շնորհիվ այն լայն տարածում ունի ժողովրդի մեջ առ այսօր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում