Մենք մեզ ապահովագրել ենք սխալվելուց. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանում է Newmag ամսագրի հարցերին.

-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:
-Երևանի քաղաքապետ լինելը մեծագույն պատիվ է և պարտավորություն: Քաղաքի հանդեպ սերն ու բնակիչների հոգսը սեփական ուսերի վրա տանելը, իմ համոզմաբ, պարտադիր պայմաններ են այս պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:

-Ձեր պաշտոնավարման ընթացքում որո՞նք են եղել Ձեր գործունեության գերակայությունները:

-Երկու կարևոր խնդիր կառանձնացնեի, որ այս տարիների ընթացքում համարել եմ գերակա, և հուսով եմ’ հնարավորություն կունենամ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքը: Առաջին հերթին’ փոքր կենտրոնից դուրս թաղամասերի ու վարչական շրջանների զարգացումը: Պետք է այնպես անել, որ Երևանում հավասարապես հարմարավետ լինի և՛ կենտրոնում, և՛ մնացած բոլոր շրջաններում: Այդ իմաստով նախադեպային կարող են համարվել Դավիթաշենը և Ավանը: Լինելով համեմատաբար երիտասարդ թաղամասեր՝ հենց հարմարավետ ենթակառուցվածքի, համայնքային հոգատար վերաբերմունքի շնորհիվ այսօր շատերը նախընտրում են ապրել հենց այդ թաղամասերում: Մեր աշխատանքի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի ավելացնել այդպիսի շրջանների քանակը: Այդ դեպքում մենք կլուծենք նաև կենտրոնի գերծանրաբեռնվածությունից թոթափելու խնդիրը:
Ավելին, հարմարավետ արվարձաններն այսօր ավելի գրավիչ են ապրելու համար: Այնտեղ աղմուկն ավելի քիչ է, օդը’ մաքուր: Երևանի փոքր կենտրոնը պետք է լինի ավելի շատ բիզնես կենտրոն, իսկ դրան շրջապատող ու կից շրջանները՝ բնակվելու համար: Անշուշտ, այս փոխակերպումը պետք է լինի տարիների ընթացքում:

Երկրորդ խնդիրը քաղաքային իշխանության հանդեպ երևանցիների վստահությունն է: Մենք փորձեցինք այն վերականգնել: Հուսով եմ՝ փոխվստահության փոխվստահության մթնոլորտը և քաղաքապետարանի ՝քաղաքացուն ուղղված աշխատանքն ավելի շոշափելի կդարձնեն ավելի լավ քաղաք ունենալու մեր նպատակների ու ծրագրերի արդյունքը:

-Ո՞րն է լինելու Ձեր ամենամեծ խոստումը, եթե կրկին դառնաք քաղաքապետ: Խնդրում ենք նշել հստակ մեկ բան:

-Մենք կունենանք ավելի լավ Երևան: Իրենց լուծումները կստանան քաղաքային կյանքի բազմաթիվ խնդիրներ:
Մասնավորապես, ես թույլ չեմ տա, որ այլանդակեն քաղաքը: Մենք նախապատրաստել ենք փոքր կենտրոնի կառուցապատման հատուկ հայեցակարգ, որը չափազանց խիստ պայմաններ ու վերահսկողություն է սահմանում նոր կառուցապատողների համար:

Ես խոստանում եմ, որ Երևանն աստիճանաբար դուրս կգա իր որոշ բարդույթներից’ լինեն հնամաշ ավտոբուսներ, թե տգեղ շենքեր:

Քաղաքային տնտեսության հիմնախնդիրների մեջ օրակարգային է մնում աղբահանության հարցը: Այս առումով մենք համալիր ծրագիր ենք իրականացնում, որը կավարտենք առաջիկայում, և Երևանը վերջապես կունենա արագ և պարբերաբար մաքրվող աղբահավաք ծառայություն:

-Ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշում, թե որ նախագիծն էճաշակով, իսկ որը’ ոչ:

-Ճաշակի հարցում, հայտնի է, չեն վիճում, այդ իմաստով մենք մեզ ապահովագրել ենք սխալվելուց: Օրինակ, քաղաքապետին կից գործող քաղաքաշինության, գեղարվեստական խորհուրդները, կազմակերպվող հանրային քննարկումները հենց մեկ նպատակի են ծառայում’ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության մեծամասնության համար: Ամեն դեպքում, չկա որևէ լայնամասշտաբ ծրագիր, որի որոշումը միանձնյա կայացվի:

-Դուք խոստացել էիք, որ սեփականատերերի ձեռքից կվերցնեք ձզձգվող շինությունների սեփականության վկայականները եւ կտաք ուրիշին:

-Այո՛, քաղաքում կան անավարտ շինություններ, որոնք անհարմարություններ են ստեղծում երևանցիների համար, աղավաղում քաղաքի ճարտարապետական դիմագիծը: Այդ շինություններն ունեն տարբեր պատմություններ: Իհարկե, մեր սահմանադրությունը պաշտպանում է մասնավոր սեփականության իրավունքը, բայց ընդգծեմ, որ պետության առջև իրենց ներդրումային պարտավորությունները չկատարող անբարեխիղճ կառուցապատողները պետք է նաև պատասխանատվություն կրեն օրենքով:

-Ժամանակին խոսակցություններ կային, որ մայրաքաղաքը պետք է դառնա փոքր կենտրոնը, իսկ Երեւանի շրջանները’ արբանյակ քաղաքներ: Գաղափարը դեռ կա՞:

-Այդ խոսակցությունը տրամաբանական կլիներ, եթե Երևանի բնակչությունը գերազանցեր 2.5 միլիոնի սահմանը: Այսօր դեռ այդ սահմանագիծը չենք հատել: Երբ քաղաքի բնակչության թիվն ավելանա, այդ ժամանակ կմտածենք քաղաքային տնտեսությունը կառավարելու ավելի արդյունավետ վարչատարածքային լուծումների մասին: Այս պահին դրա կարիքը չկա:

-Ի՞նչ փուլում է Երևանն օղակող անտառային գոտիներ ստեղծելու ծրագիրը: Փոշեբեր քամիներից պաշտպանվելու ի՞նչ առաջարկներ եք ստացել, որքա՞ն գումար կպահանջվի, եւ ե՞րբ է դա հնարավոր իրականացնել:

-Նախ ատեսում ենք իրականացնել անտառվերականգնման լայնամասշտաբ ծրագիր: Այն ընդգրկելու է Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքները, Հաղթանակ զբոսայգու և Ծիծեռնակաբերդի.

Հետևեք մեզ նաև Telegram-ում