Դեղձանիկն ու տատրակը
07/11/2017 14:17
Նմանատիպ
Դեղձանիկը մի թակարդում
Զարկվում էր ու թպրտում։
Մի տատրակիկ՝
Պուճուր ձագիկ,
Ծիծաղում էր նրա վրա․
-Բա ամոթ չէ՞, -ասում էր նա,
-Օր ցերեկով
Բաց-բաց աչքով
Ընկար այդպես
Դու կույրի պես։
Ես լինեի,
Չեի խաբվի,
Իմ արևը։
Մին էլ՝ ըհ՜ը
Ոտն ու թևը
Գցեց ցանցը
Սնապարծը։
Տեղն էր, տեղը էն տատրակին․
Ինչու՞ ծաղրեց դեղձանիկին։
Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)
Հետևեք մեզ նաև Telegram-ում