«Էմերսոն» լարային քառյակը նոյեմբերի 11-ին հանդես կգա Երևանում
07/11/2017 18:57
Նմանատիպ
«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին հանդես է եկել քառակի Գրեմմի դափնեկիր սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության մեկ այլ գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած Էմերսոն լարային քառյակին: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։
Նյու Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Սա Էմերսոնի առաջին այցն է այս աշխարհամաս:
Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում