Դեր Զորի քանդված եկեղեցին պետք է վերակառուցենք հավաքական հավատքով. Արամ Ա
07/11/2017 19:28
Նմանատիպ
«Հուզմունքով, ցավով եւ ընդվզումով դիտեցի Դեր զորի մեր եկեղեցու եւ համալիրի նկարները: Քանդում եւ ամայությունը… Դեր Զորը մեր ժողովրդի համար ցավի, տառապանքի եւ Ցեղասպանության հոմանիշ է:
Դեր Զորը նաեւ մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Պատմության ընթացքում մեր թշնամիները քանդել են, մենք՝ վերակառուցել: Քանդված Դեր Զորը եւս պիտի վերակառուցենք հավաքական հավատքով եւ հանձնառությամբ»։
Նման հայտարարություն է արել Արամ Ա կաթողիկոսը՝ տեսնելով Դեր Զորի ազատագրումից հետո տեղի Սրբող Նահատակաց հայ եկեղեցու լուսանկարները, գրում է «Գանձասարը»։
Սկզբնաղբյուր՝ Henaran.am.
Հետևեք մեզ նաև Telegram-ում