Ռոնալդոն նոր ռեկորդ է սահմանել

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է մադրիդյան թիմի կազմում, ում հաջողվում է Իսպանիայի առաջնությունում ավելի քան 30 գոլ խփել անընդմեջ երեք մրցաշրջանում: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, Ռոնալդուն այդ ռեկորդը սահմանել է ապրիլի 14-ին, երբ երկու անգամ գրավեց «Ատլետիկի» դարպասը (3:0):

Այժմ Ռոնալդուի հաշվին 31 գոլ է գրանցված Իսպանիայի առաջնությունում: Անցած մրցաշրջանում նա խփեց 46 գոլ, իսկ նախանցած առաջնությունում’ 40:
Նախկինում «Ռեալի» միայն երկու ֆուտբոլիստների է հաջողվել 30-ից ավելի գոլ խփել Պրիմերայում: Երկու անգամ դա արել է Ուգո Սանչիսը (30 գոլ’ 1986-1987 թթ., 38 գոլ’ 1989-1990 թթ. մրցաշրջաններում), մեկ անգամ’ Ալֆրեդո դի Ստեֆանոն (31 գոլ’ 1956-1957 թթ. մրցաշրջանում):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում