Վան Գոգի կտավի վրա մորեխի հատվածներ են հայտաբերվել
08/11/2017 20:38
Նմանատիպ
Վինսենթ Վան Գոգի «Ջիթապտղի ծառեր» գեղանկարում մորեխի կտորներ են հայտնաբերել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ նման բացահայտում են արել ԱՄՆ Կանզաս նահանգի Նելսոն-Աթկինսի արվեստների թանգարանի փորձագետները։
Միջատների հատվածները հայտնաբերվել են 128 տարի առաջ արված կտավնի ներկերում։
Ենթադրվում է, որ մորեխը պատահաբար է դարձել նկարի մասնիկը, երբ Վան Գոգն աշխատել է դրա վրա բաց երկնքի տակ։
Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ միջատը կարող էր ընկնել կտավի վրա արդեն սատկած վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում