Կաթիլը

Ամպից ծնվեց մի կաթիլ,
Զուլալ, մաքուր, աչքը՝ բիլ,
Կաթիլն ընկավ ճանապարհ
Դեպի երկիր, հող ու քար․․․
Կաթիլ, կաթիլ, իսկ գիտե՞ս,
Հողը ծարա՜վ է այնպես,
Կուլ կտա քեզ նա իսկույն,
Կաթիլ, իզուր ես գնում։
Իսկ կաթիլը մեղմ ժպտաց,
Էլ ավելի շողշողաց,
Ասաց․ «Թեև քիչ եմ ես,
Կհովացնեմ սակայն քեզ,
Դեռ ուրի՜շ հոգս էլ ունեմ․
Մի հատիկի կյանք կփրկեմ»։

Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում