Արկադի Ղուկասյանը Դուբայ էր գնացել

«Հրապարակը» գրում է. «Վերջերս իսկապե՞ս թիմով գնացել էիք Դուբայ՝ հարցրինք ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին: «Ինչի՞, մարդ որ գնում է Դուբայ, պետք է անպայման թիմով գնա՞»: Այո. Ծառուկյանի, Ալեքսանյանի, Կարապետյանի հետ: «Ոչ, ես կնոջս հետ էի գնացել, իրենց հետ չեմ եղել»:

Ասում են’ «կոնսպիրատիվ» հարցեր եք քննարկել: «Ոչ, ես իրենց հետ չեմ եղել. հավանական է’ այդ նույն ժամանակահատվածում իրենք նույնպես այնտեղ են եղել»: Նման պատահականություններ լինո՞ւմ են: «Ես առաջին անգամ էի գնացել, իրենք 20-րդ անգամ էին գնում»: Որտեղի՞ց գիտեք. տեսա՞ք իրենց էնտեղ: «Չէ՜է, չեմ տեսել, բայց եթե պետք է’ գնամ-տեսնեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում