ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օգնականները գեղեցիկ են ու երկարոտն

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օգնականների արտաքինը խորհրդարանում դարձել է խոսակցությունների թեմա. բանն այն է, որ ԲՀԿ- ականների զգալի մեծամասնությունը որպես
օգնական ընտրել է աչքի ընկնող արտաքինով, կարճ կիսաշրջազգեստներով, երկարոտն ու գեղեցկադեմ աղջիկների: Եվ երբ նրանք անցուդարձ են անում ԱԺ միջանցքներով, նաեւ այլ խմբակցությունների շատ պատգամավորներ չեն կարողանում զսպել իրենց բազմանշանակ հայացքները: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու են ԲՀԿ-ում նախընտրում երկարոտն օգնականներին, ասաց. «Ինչ-որ մեկը բացասական բա՞ն է տեսնում, որ աղջիկները գեղեցիկ են ու երկարոտն, ինչ-որ մեկը բարդույթավորվում ու վա՞տ է զգում դրանից»: Ուրիխանյանն ասաց, որ ինքը որպես օգնական ընտրել է գրագետ, հայրենասեր ու նվիրված անձանց:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում