Նոր հրատարակություն
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» (բնագիրը զուգադիր՝ գրաբար և աշխարհաբար):
Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։
Աշխատությունը գրաբարից աշխարհաբար է փոխադրել բանասիրական գիտությունների դոկտոր Արշակ Մադոյանը:
Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» Կաթողիկոսական Աթոռի՝ 1441թ. Սսից Սուրբ Էջմիածին վերադարձին նվիրված գլխավոր վավերագիրն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության նոր շրջափուլի խոսուն վկան, որով և պայմանավորված է դրա պատմական անգնահատելի արժեքը: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում