ՀԱ՞Կ, թե՞ ՀԱԿԿ
18/04/2013 09:47
Նմանատիպ
Պարզվում է՝ Լ.Տեր-Պետրոսյանի «նորաստեղծ» ՀԱԿ կուսակցությունը խիստ բարդութավորված է իր անվանման հապավման հարցում։ Պատկերացնո՞ւմ եք, նման հարց էլ է ծագել. Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հապավմամբ նշել ՀԱ՞Կ, թե՞ ՀԱԿԿ։
Հասկանալի է, իհարկե, որ «կոնգրեսականները» բարդութավորվում են ՀԱԿԿ-ի վերջին ԿԿ-ից, որ «կոմկուսական» ասոցիացիաներ է հարուցում, ինչպես այս կուսակցության հիմնադիր համագումարը հարուցեց։ Բայց, մյուս կողմից, տրամաբանականը կարծես երկու «Կ»-ով տարբերակն է։
«Հայոց աշխարհ»-ը գրում է, որ տերպետրոսյանականները մեկ «Կ»-ի տարբերակն են ճիշտ համարում։ Բանն անգամ հատուկ պարզաբանմամբ հանդես գալուն հասավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում