Մանկության պատանք

Թե արտասվում եմ, ու՞ր է արցունքը,
Ու՞ր է թախիծը, ցավացող սրտի,
Թե կարոտում եմ, ու՞ր է կսկիծը,
Ու՞ր է հոգոցը ծանրացող շնչի։

Թե հանդարտվում եմ, ու՞ր է անդորրը
Եվ լռությունն է ճաքել …
Թե համբուրվում եմ, ու՞ր են շուրթերը,
Անկիրք մի ճիչ կա՝ կախված շուրթերից։

Եվ կա հուշերի խորքում պարսպված
Մի խորան խղճի, էլ ուրիշ ոչինչ։
Եվ կա խորանի ներսում խարսխված
Մանկության պատանք, էլ ուրիշ ոչինչ։

Թե գրկում ենք մենք, ու՞ր է մեր ձիրքը,
Ու՞ր է մի կիրքը թաղվելու մարմնում,
Թե զրկում ենք մենք, ու՞ր է մեր զենքը,
Ու՞ր է մեր կամքը հաղթելու մարտում։

Թե խղճում ենք մենք, ու՞ր է ներումը
Եվ կարեկցանքն է հենվել հեգնանքին։
Թե զղչում ենք մենք, ու՞ր է զիջումը
Ինչ֊որ հայացք կա խոնարհված գետնինԼ

Եվ կա հուշերի խորքում պարսպված
Մի խորան խղճի, էլ ուրիշ ոչինչ։
Եվ կա խորանի ներսում խարսխված
Մանկության պատանք, էլ ուրիշ ոչինչ։

Ռուբեն ՔԱՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում