Ն. Փաշինյանն ու Հ. Բագրատյանը բոյկոտում են ՀԱԿ խմբակցության նիստերը

ԱԺ ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից իրականում 5-ն են մնացել խմբակցության կազմում: «Ժողովուրդը» տեղեկացել է, որ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը տևական ժամանակ է’ բոյկոտում են ԱԺ ՀԱԿ խմբակցության ամեն հինգշաբթի անցկացվող նիստերը: Ասել է թե’ համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորներն իրենց օրենսդրական գործունեությունը չեն համաձայնեցնում խմբակցության հետ: Նրանք ընդհանրապես ՀԱԿ-ի հետ հարաբերությունը սառեցրել են:

Թե ինչով է պայմանավորված այս իրողությունը, «Ժողովուրդ»-ին երեկ չի հաջողվել պարզել ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ Հրանտ Բագրատյանից: «Հավելենք, որ «Հայ ազգային կոնգրեսի» անվան շուրջ «պատերազմ» է սկսվել: «Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղխորհրդի» անունից երեկ հայտարարություն է տարածվել, որում կոչ է արվում ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ ՀԱԿ’ «նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար»:

Հայտարարության հեղինակը ՀԱԿ-ից դժգոհ հատվածն է: Իսկ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունն էլ «դիմադրում» է, թե ՀԱԿ-ն իրենք են ու ԱԺ-ում ներկայացված խմբակցությունը: Մյուսները ՀԱԿ-ի անունն օգտագործելու իրավունք չունեն»,-նշում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում