Ու՞մ է պատրաստվում պաշտոնանկ անել Վլադիմիր Գասպարյանը

«168 ժամի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության համակարգում առաջիկայում շարունակվելու են պաշտոնանկությունները: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, ինչպես նաև՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ,Ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանին, ով, ի դեպ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ բարեկամական հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում