Օդրի Ազուլեն նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
10/11/2017 21:45
Նմանատիպ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գիտաժողովը, որը տեղի է ունեցել Փարիզում, հաստատել է Ֆրանսիայի Մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեի նշանակումը կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ, Ազուլեի նշանակման որոշմանը կողմ է արտահայտվել 131, դեմ՝ 19 երկրի ներկայացուցիչ: Նշվում է, որ քվերակությանը կարող էր մասնակցել 184 երկրների ներկայացուցիչներ:
Ազուլեն կփոխարինի բուլղարացի Իրինա Բոկովային, ով գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2009 թվականից։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում