Քո ընկերոջ ընկերն եմ ես

Քո ընկերոջ ընկերն եմ ես

Բուլղարացի իմ ընկերը
Ընկեր ունի ԼԻբանանում։
Լիբանանցի իմ ընկերը
Ընկեր ունի Իտալիայում։
Իտալացի այդ ընկերը
Ընկեր ունի Ռուսաստանում։
Ռուսաստանցի այդ ընկերը
Ընկեր ունի Վրաստանում։
Ես կանգնել եմ քարտեզի դեմ
ՈԻ նայում եմ հիացմունքով։
Ես չեմ կարող աչքս կտրել
Մոլորակից Երկիր կոչվող։
Եթե մի օր ձեռքս մեկնեմ,
Բռնեմ ձեռքը իմ ընկերոջ,
Իսկ նա էլ իր ձեռքը մեկնի,
Բռնի ձեռքը իր ընկերոջ,
Մեր ձեռքերի մեջ կհայտնվի
Այս գեղեցիկ աշխարհը ողջ․․․
ՈՒ մտովի խախտում եմ ես
Սահմանները մոտ ու հեռու,
Կտրում եմ ծով ու ցամաքներ,
Շրջում գյուղ ու քղաքներում։
ՈԻմ էլ տեսնեմ իմ ճամփին,
Ողջունում եմ ծանոթի պես․
-Ահա իմ ձեռքը, բարեկամ,
Քո ընկերոջ ընկերն եմ ես։

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում