Իվանաշվիլին դարձել է Նոբելյան մրցանակի հավակնորդ

Նորվեգական Նոբելյան հանձնաժողովը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին գրանցել է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում:

Նոբելյան հանձնաժողովի նամակում ասվում է, որ այս տարի արդեն ներկայացվել են 259 թեկնածուներ: 2013-ի հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, բանտային խոշտանգումների մասին նյութեր հրապարակողներին՝ «Օբյեկտիվ» մեդիախմբակցության ղեկավար Իրմա Ինաշվիլիին, «Վրաստանի հայրենասերների դաշինքի» նախագահ Դավիդ Թարխան-Մոուրավիին, կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Մանջավիձեին, ինչպես նաև այդ կադրերի հեղինակ Դավիդ Ակոբիային Նոբելյան մրցանակի է ներկայացրել ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության կանադական ինստիտուտի տնօրեն Ռոման Ֆինի գլխավորած հասարակական կազմակերպությունը:

Այս մրցանակի հաղթողին կհայտարարեն 2013-ի հոկտեմբերի 11-ին՝ Վրաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում