Այսօր հայտնի կդառնա ՀՀ նոր վարչապետի անունը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին, իսկ 16:30-ին տեղի կունենա խորհրդի նիստը:

Այդ նիստերի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը  կհայտարարի ՀՀ նոր վարչապետի անունը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին հրաժարական տվեց: Դա ՀՀ Սահմանադրության պահանջն էր, քանի որ նույն օրը Հայաստանի նախագահը ստանձնել էր պաշտոնը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո’ քսանօրյա ժամկետում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում