Գուցե

Գուցե

Գուցե կարողանամ աչքերս փակել,
Քեզ չտեսնել, հայացքդ չտեսնել,
Որ չմատնեմ հանկարծ սերս մեծ։
Գուցե կարողանամ լռեցնել լեզուս,
Որ անունդ հանկարծ չտա բարձրաձայն,
Որ չլսեմ ու չկրկնեմ անունդ նորից։
Գուցե կարողանամ սրտիս տրոփյունը
Խլացնել ամբոխի աղմուկի մեջ մնալով,
Որ ինքս էլ չզգամ՝ ինչպես է բաբախում
Ամեն անգամ, երբ քեզ եմ տեսնում նորեն․․․
Բայց ինչպե՞ս ասա՜ ինչպե՞ս վարվեմ,
Ինչպե՞ս հոգիս փակեմ վանդակում,
Որ ամեն րոպե չսվառնի դեպի քեզ,
Որ միտքս իր հետ քեզ մոտ չբերի,
Ինչպե՞ս հոգիս քեզանից հեռու պահեմ,
Երբ՝ ասես հոգիս ես դու․․․

Արմեն ՄԽԵՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում