Աբու-Դաբիում Լուվրի մասնաճյուղ է բացվել

Աբու-Դաբիում Լուվրի մասնաճյուղ է բացվել

Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում հանրային լայն զանգվածների համար իր դռներն է բացում Ֆրանսիայի արվեստի թանգարանի՝ Լուվրի առաջին մասնաճյուղը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, թանգարանի բացման առթիվ կազմակերպված են բազմաթիվ տոնական միջոցաոումներ՝ Ֆրանսիայից ու Պարսից ծոցի երկրներից ժամանած արտիստների մասնակցությամբ՝ համերգներ, ներկայացումներ և երաժշտական համարներ:

Ադմինիստրացիան ստիպված է եղել նորաբաց թանգարանի առաջին մի քանի օրվա աշխատանքի համար լրացուցիչ հազար տոմսեր տպել: Տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում