Թունավոր ծրարները դարձել են ԱՄՆ-ի Սենատի շենքի տարհանման պատճառ

ԱՄՆ սենատի շենքի մի մասը որոշ ժամանակով տարհանվել է, երբ այստեղ կասկածելի ծրարներ են հայտնաբերվել:
Ծրարների պարունակությունը մտահոգել է անվտանգության աշխատակիցներին այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ այն նյութերը, որոնք հայտնաբերվել են Բարաք Օբամային և սենատոր Ռոջեր Ուիքերին ուղարկված նամակներում, մահացու թույն են եղել։

Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ ահազանգը կեղծ է եղել. Սենատում հայտնաբերված կասկածելի ծրարներում որևէ վտանգավոր նյութ չի եղել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում